Բացել լրահոսը Փակել լրահոսը
musk
A A
Քաղաքականություն

SpaceX-ը մտադիր է Վրաստանում գործարկել գերարագ արբանյակային ինտերնետ

jnews.ge-ն հայտնում է, որ Իլոն Մասկի «SpaceX»-ը ծրագրում է Վրաստանում գործարկել Starlink գերարագ արբանյակային ինտերնետը։ Թբիլիսիում կայացել է ընկերության ներկայացուցիչների և Հաղորդակցության հանձնաժողովի անդամների հանդիպումը։

«Մենք շատ հետաքրքիր և կարևոր հանդիպում ունեցանք SpaceX-ի ներկայացուցչի հետ, ով ժամանել էր Վրաստան՝ ծանոթանալու վրացական հեռահաղորդակցության իրավիճակին: Ներկայումս SpaceX-ն աշխատում է վրացական շուկայում իրեն հետաքրքրող բնագավառներն ուսումնասիրելու ուղղությամբ և պատրաստվում է Վրաստանում Starlink-ի կոմերցիոն գործարկմանը: Ես այս փաստը համարում եմ հույժ կարևոր իրադարձություն երկրի և հեռահաղորդակցության ոլորտի համար, քանի որ Վրաստանում Starlink-ի գործարկումից հետո հասանելի կլինի արբանյակային ինտերնետը, ինչը պատուհան կբացի թվային ծառայությունների նորարարական շուկայի ապագա զարգացման համար»,- ասել է Էկատերինե Իմեդաձեն, Հաղորդակցության հանձնաժողովի անդամը:

Starlink-ն ապահովում է գերարագ ինտերնետի հասանելիություն ամբողջ աշխարհում, ներառյալ այն տարածաշրջաններում, որտեղ համաշխարհային ցանցին միացումը թանկ է, անվստահելի, անորակ կամ ընդհանրապես հասանելի չէ: Վրաստանի համատեքստում Starlink-ը հատկապես կարևոր է բարձրալեռ շրջանների համար, պարզաբանել են Հանձնաժողովում։