A
A
Արթուր Բարսեղյանը 50-րդն է լողի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԲուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի 19–րդ առաջնությունում մեր լողորդներից այսօր հանդես է եկել Արթուր Բարսեղյանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր լողորդը 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում 50.43 վայրկյան արդյունքով գրավել է 50–րդ տեղը 99 մասնակիցների մեջ: Կիսաեզրափակիչ փուլ մտել են 1–16–րդ տեղերը գրավածները:
Արթուր Բարսեղյանը հունիսի 23–ին կմասնակցի 50մ ազատ ոճի մրցումներին, իսկ Վարսենիկ Մանուչարյանը ՝ բատերֆլայում:
Վաղը Հունգարիայի մայրաքաղաք կմեկնեն նաև մեր ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Ալիսա Զաքարյանը: Նրանք ելույթ կունենան հունիսի 26–ին, 10մ աշտարակացատկում: