Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 20.06.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը վերջնական որոշում է կայացրել

Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին կդառնա Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է Forzaroma կայքը` հղում անելով Sky Sport-ին:

Հայաստանի հավաքականի նախկին ավագը, որն այժմ գտնվում է Երևանում, առաջիկա օրերին կմեկնի Միլան, որտեղ բուժզննում կանցնի, որից հետո միլանյան ակումբի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր:

Հայ ֆուտբոլիստը Հռոմի «Ռոմայից» հեռանում է երեք մրցաշրջան անցկացնելուց հետո` իր ակտիվում ունենալով 28 գոլ, 29 գոլային փոխանցում և հաղթանակ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում:

Ըստ աղբյուրի, հռոմեական ակումբին այդպես էլ չի հաջողվել հայ ֆուտբոլիստին համոզել պայմանագիրը երկրարաձգելու հարցում: Գլխավոր պատճառ հանդիսացել է այն, որ Հենրիխ Մխիթարյանը ցանկություն է հայտնել հանդես գալու չեմպիոնների լիգայում, որի խմբային փուլի մասնակիցներից է նաև «Ինտերը»:

Հավելենք, որ միլանյան ակումբի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է առաջիկա օրերին Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու լուրը: