Բացել լրահոսը Փակել լրահոսը
289357753_326078326381627_4087139353576121386_n
A A
Քաղաքականություն

Յուրաքանչյուր մարդ ունի անվտանգության ձգտելու իրավունք․ԵԽ

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հայտարարությունը
 
Այսօր փախստականների համաշխարհային օրն է և մենք միանում ենք ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությանը և ևս մեկ անգամ կրկնում, որ յուրաքանչյուր մարդ ունի անվտանգության ձգտելու իրավունք, անկախ նրա.
👐 ՈՎ լինելուց
👐 ՈՐՏԵՂԻՑ լինելուց
👐 ԵՐԲ էլ որ ստիպված են լինում փախչել:
«Մարդու իրավունքները առանցքային են անվտանգության և պաշտպանության համար: Եվրոպայի խորհրդի չափանիշները կիրառվում են բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակներում գտնվողների իրավունքներին. միգրանտների, փախստականների, ապաստան հայցող կանանց և աղջիկների, առանց ուղեկցության և ծնողներից բաժանված երեխաների և տարեցների իրավունքները», - նշել է ԵԽ Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայաչիկը: