Բացել լրահոսը Փակել լրահոսը
f62b0401edc25a_62b0401edc298
A A
Պաշտոնական

Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների միջև բախումներ են եղել

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ներխուժումից առաջ, զինված բախումներ են տեղի ունեցել թուրքական բանակի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև, որոնք մտնում են «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման մեջ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի փաստացի օկուպացիայի տակ գտնվող Ալ Բաբում և Աֆրինում տեղի ունեցած բախումների հետևանքով զինված խմբավորումների շրջանում եղել է 8 սպանված և բազմաթիվ վիրավորներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ բախումները դադարել են Թուրքիայի միջնորդության արդյունքում, կողմերի միջև հաստատվել է հրադադար:

Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու դեպքում Թուրքիան վերոհիշյալ խմբավորումներին օգտագործելու է քրդերի դեմ։