Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ինձ հետ բան լինի, մեղավորին կգտնեք․ Վարդազարյանը Ջհանգիրյանի հետ ձայնագրություն հրապարակեց (տեսանյութ)

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը իր փաստաբան Արամ Օրբելյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց գաղտնի արված ձայնագրություն, որում ինքը զրուցում է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ․ «Ձայնագրությունը կատարվել է 2021 թ փետրվարի 20-ին, տարիուկես ես այս ձայնագրությունը չեմ հրապարակել և չեմ ուզել հանրայնացնել, սակայն այն ցինիզմը որ տեղի ունեցավ ԲԴԽ նիստում, ես որոշեցի, որ պետք է հրապարակեմ»։

Վարդազարյանը նշեց, որ ձայնագրությունը կատարվել է իր խնդրանքով․ «Ձայնագրող սարքը և ձայնագրության բնօրինակը ՀՀ-ում չի, մեր տանը չի։ Որևէ դեպք, եթե պատահեց իմ ընտանիքի հետ կամ ինձ հետ, ապա դուք, վստահ եմ, կգտնեք մեղավորներին»։

Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը մոտ երկուսուկես ժամ է, բայց ինքը ներկայացնում է 14 րոպեանոց մոնտաժված տարբերակը։