Բացել լրահոսը Փակել լրահոսը
170622KapanQaxaqapet
A A
Քաղաքականություն

Արցախի նախագահն ընդունել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը:

 Բարձր գնահատելով Մայր Հայրենիքի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը՝ երկրի ղեկավարն այդ համատեքստում հատուկ նշանակության է արժանացրել համայնքների միջև կապերի ամրապնդումն ու Կապանի համայնքի ղեկավարի` այդ ուղղությամբ ցուցաբերած նախաձեռնողականությունը:

 Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները ուղեկցվեն կրթական, մարզամշակութային և հայրենաճանաչության տարբեր միջոցառումներով:

Շնորհակալություն հայտնելով Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար՝ Կապանի քաղաքապետը վստահեցրել է, որ մի շարք ծրագրերի շուրջ փոխգործակցության համար Ստեփանակերտի քաղաքապետի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Հանդիպմանը մասնակցում էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: