Լինում են դեպքեր, երբ քաղաքական գործիչների կանայք են բռնության ենթարկվում. Զարուհի Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանում կանայք քիչ են բարձրաձայնում իրենց նկատմամբ բռնությունները, առաջին պատճառը վախն է բռնարարից»․ այս մասին նշեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը։
«Երկրորդ պատճառը, որ կանայք չեն դիմում բռնության դեպքերից հետո իրավապահներին, այն է, որ շատ հաճախ ազատ չեն ֆինանսապես և մտածում են` ինչպես պետք է կարողանան պահել իրենց երեխաներին»։
Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ անցած տարի թեժ գծի միջոցով 5500 զանգ են ստացել բռնության դեպքերի հետ կապված, որոնց մեջ եղել են նաև դեպքեր, երբ բռնության են ենթարկվել կանայք քաղաքական գործիչների կողմից․ «Լինում են դեպքեր, երբ քաղաքական գործիչների կանայք են բռնության ենթարկվում և դա շատ մեծ խնդիր է, այս խնդիրները լուծելու համար մենք պետք է գործուն քայլեր ձեռնարկենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։