Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լեգենդների հրաժեշտի խաղը․ Հայաստան-Վրաստան՝ 4։1

Հունիսի 16-ին՝ Երևանում, տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև լեգենդների հրաժեշտի հանդիպում։ Հայաստանի լեգենդների հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

Հայաստանի հավաքականում հանդիպմանը մասնակցեցին Գևորգ Կասպարովը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Մարկոս Պիզզելլին, Արթուր Սարկիսովը, Վահագն Մինասյանը, Վալերի Ալեքսանյանը, Արարատ Առաքելյանը, Լևոն Հայրապետյանը, Սամվել Մելքոնյանը և Էդգար Մանուչարյանը: Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան իրենց զավակների հետ:
 
Քանի որ Լևոն Պաչաջյանը ներկա չէր Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպմանը, ՀՖՖ-ն նրա անվանական խաղաշապիկը հանձնեց հորը` Հարություն Պաչաջյանին: