Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կգնա՞ն ընդդիմադիրները ԱԺ․ Ուղիղ (տեսանյութ)

Ազգային ժողովում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վրադևանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդդիմությունը վերադառնում է խորհրդարան։

«ՔՊ-ական օրակարգով, որը Հայաստանի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների հետ առնչություն չունի, չեք տեսնելու»,- պարզաբանեց Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ վաղը տեսնելո՞ւ են ընդդիմությանը խորհրդարանում, ընդիդմադիր պատգամավորը լակոնիկ պատասխան տվեց՝ ոչ։

Ի՞նչը ստիպեց հավաքել վրանները, երբ օրեր առաջ Իշխան Սաղաթելյանը հայտարարում էր վրաններ ավելացնելու մասին՝ Արամ Վարդևանյանն արձագանքեց, որ չի հասկանում՝ շարժման հասանելիությունը, տարածումը պայմանավորված է վրաններո՞վ։ Նա հավելեց, որ վրանը գործիքներից մեկն է։

Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը, խոսելով պայքարի ձեռքբերումների մասին, նշեց, որ շարժումը կանխեց նոր կապիտուլյացիայի ստորագրումը։

Խոսելով պայքարը շարունակելու մասին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդուհանդերձ իրենք չունեն հայ սպանելու վճռականություն և Նիկոլ Փաշինյանին հեռացնելու են, բայց անարյուն։

Շարժումը շարունակելու համատեքստում Սաղաթելյանն ասաց, որ կանգնած են մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձավ շարժման բացթողումների մասին և հայտարարեց, որ դիմադրության շարժման ղեկավարները, որոշել են վերափոխել շարժման կառուցվածքը և շարունակել պայքարը։

Մանրամասները՝ տեսանյութում։