Բացել լրահոսը Փակել լրահոսը
macron
A A
Քաղաքականություն

Մակրոնը հայտարարել Է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ առաջացել Է Ուկրաինայի հետ նոր բանակցություններ վարելու անհրաժեշտություն՝ պատասխանելով այս շաբաթ Կիեւ իր ուղեւորության հնարավորության մասին հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ՝ առաջացել Է Ուկրաինայի հետ նոր քննարկման անհրաժեշտություն»,- ասել Է Մակրոնը Ռումինիա կատարած այցի ժամանակ՝ նշելով, որ Եվրամիության շեմի մոտ աննախադեպ աշխարհաքաղաքական իրադրություն Է ստեղծվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: