Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ու՞ր է Իշխան Սաղաթելյանը․ ֆինիտա լա կոմեդիա․ ընդդիմության տխուր ճակատագիրը տեսանք․ Կոնջորյան (տեսանյութ)

Ցավոք, բյուջեի կատարողականի քննարկմանը չի մասնակցել խորհրդարանական ընդդիմությունը։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` նշելով, որ բյուջեի կատարողականի հաշվետվությունը ժողովրդավարական երկրում հանդիսանում է ընդդիմության կարևորագույն վերահսկողական գործառույթներից մեկը։

Կոնջորյանն արձանագրեց՝ խորհրդարանական մեծամասնությունը գործադիրի հետ պատշաճ իրականացրել է բյուջեի կատարողականի քննարկումները՝ կատարելով նաև խորհրդարանական ընդդիմության գործառույթները։

Ամփոփելով նստաշրջանը` Հայկ Կոնջորյանն ասաց, որ այն լի եղել քաղաքական վայրիվերումներով  և անդրադարձավ նաև խորհրդարանից դուրս ընթացքող գործընթացներին՝ մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ճակատագրին։

Հայկ Կոնջորյանն ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունը «դեֆոլտի» մեջ է։

«Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում։ Չի կարողնանում սպասարկել իր պարտականությունները խորհրդարանում, չի կարողանում սպասարկել իր պարտականությունները իրեն քվեարկած քաղաքացիների առջև»,- ասաց ՔՊ-ի ղեկավարը՝ նշելով մի շարք այլ որորտներ, որտեղ ըստ Կոնջորյանի՝ խորհրդարանական ընդդիմությունը չի կատարում իր պարտականությունները։

Իշխող ֆրակցիայի ղեկավարն ասաց, որ իրենք տեսան ընդդիմության տխուր ճակատագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։