Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի՞նչ իրավիճակ է տիրում Լարսի անցակետում (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է Լարսի անցակետում՝  նշելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ Հայաստանում շուրջ 600 սառնարանային բեռնատար կա, բայց շրջանառում են, թե հազարավոր մեքենաներ են հերթի մեջ կանգնած։ ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչքան կտևեն այդ հերթերը և ինչքան վնաս կկրի տնտեսությունը։

«Խնդիրը բավական օբեկտիվ է՝ հաշվի առնելով, որ հիմնականում Սև ծովով շատ բեռներ տեղափոխվել է ցամաք, ինչի հետևանքով Լարսում առաջացել է այս խնդիրը»,- ասաց Գնել Սանոսյանը՝ նշելով, որ բոլոր կողմի գործընկերները ջանք են գործադրում իրավիճակից դուրս գալու ուղղությամբ։

Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբ է այցելել Լարս, քննարկումներ են տեղի ունեցել ռուսական և վրացական կողմերի գործընկերների հետ և պայմանավորվածություն կա՝ մոտ ժամանակներս ՌԴ Կառավարության որոշմամբ լրացուցիչ կետ կլինի մաքսակետից քիչ հեռավորության վրա շուրջ  200 մեքենա կարող է սպասարկել և որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար։

«Մեքենաների քանակը բավականին մեղմվել է։ Մեքենաների քանակը 400-500 սահմանին է հասնում»,- ասաց ՏԿԵ նախարարը։

Խաչատուր Սուքիասյանն էլ նման մի բան առաջարկեց, որ վրացի գործընկերները կազմակերպեն և ոստիկանության ուղեկցությամբ ՌԴ տարածք ուղղորդեն՝ հաշվի առնելով, որ դա ԵԱՏՄ ապրանք է։

Մանրամասները՝ տեսանյութում։