Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լրագրողի հարցն ուրախացրեց Գնել Սանոսյանին (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հնչած հարցը ուրախացրեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին․ լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ ասֆալտապատման մրցույթում հաղթել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը։

Նախարարը նախ ժպտաց, ապա ասաց, որ շատ ուրախ է, որ այդ հարցը հնչեց և նշեց, որ շատ հեշտ է այդ հարցին պատասխանելը։

«Կարծում եմ, որ բոլորդ ուզում եք, որ մեր երկիրը ուժեղ լինի, հարուստ լինի, գումարները տեղին ծախսվեն»,- ասաց Գնել Սանոսյանը՝ պարզաբանելով, որ հայտարարվել է մրցույթ և մասնակիցներից ամենացածր գին առաջարկող ընկերությունը շահել է մրցույթը։

Նախարարն առաջարկեց դուրս գալ անուններից և հարցրեց՝ ո՞րն է խնդիրը, երբ օրենսդրությամբ նախատեսվում է, որ ցածր գին առաջարկողը պետք է շահի մրցույթը։

Նախարարն ասաց, որ նման հարց հնչեցնելու փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել ընկերությանը, որ գինը նման չափով իջեցրել է։

Մանրամասները՝ տեսանյութում։