A
A
ՀՅԴ-ին ես խորհուրդ եմ տալիս իրենց ավագ ընկերների՝ 90-ականների գործողությունները վերլուծեն․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք ասում ենք՝ Հայաստանին համերաշխություն է պետք և համերաշխության հարթակը դա Ազգային ժողովն է, ի՞նչ են փախել Ազգային ժողովից, ինչի՞ չեն վերադառնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ պատգամավորի, եթե ընդդիմությունը ցանկանում է հետագայում դառնալ իշխանություն, ապա պետք է շարժվեն ըստ սահմանդրության․ «Նույն դաշնակցությանը ես խորհուրդ եմ տալիս, որ իրենց ավագ ընկերների 1990-ականների գործողությունները վերլուծեն, հասկանան և գնահատեն, որ մեր ամենակարևոր արժեքը պետությունն է և պետականությունն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։