Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեզ թվում է Իշխան Սաղաթելյա՞նն է ԱԺ օրակարգը որոշելու․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

«Տարաձայնության խնդիրներ չկան, տարբեր մոտեցումներ կան․ իմ կարծիքով՝ իրենք արդեն իսկ իրենց վճիռը կայացրել են և իրենց դուրս են դրել պատգամավորի կարգավիճակից»,- այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողի դիտարկմանը, թե Իշխան Սաղաթելյանը նշել է, որ միգուցե օգոստոսից հետո օգտվեն կառավարությանը անվստահություն հայտնելու հնարավորությունից, պատգամավորը արձագանքեց այսպես․ «Ձեզ թվում է Իշխան Սաղաթելյա՞նն է Ազգային Ժողովի օրակարգը որոշելու, Ազգային Ժողովի օրակարգը որոշում է Ազգային ժողովը քվեարկությամբ, որևէ մեկը օրակարգ չի որոշում»։

Մանրամասները տեսանյութում։