Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցորենը աշխարհում ավելի թանկ է 57տոկոսով․ ԿԲ նախագահ (տեսանյութ)

Կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9,25 տոկոս․ այս մասին նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ նրա ռուս-ուկրաինական պատերազմը շարունակում է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության գործընկեր երկրների տնտեսության վրա և արտաքին հատվածից Հայաստանի վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է․  «2022 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը ավելացել է և կազմել 9 տոկոս»։

Ըստ նրա՝ կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը կնվազի և կհասնի նպատակային չորս տոկոսի։

Խոսելով միջազգային գներից՝ Մարտին Գալստյանը նշեց․ «Նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցորենը աշխարհում ավելի թանկ է 57տոկոսով, սուրճը՝ 60 տոկոսով, նավթը՝ 73,2 տոկոսով»։

Հարցին, թե ինչ կարող է ԿԲ-ն անել արտահանողների համար, քանի որ դրամի արժևորմամբ նրանք խնդիրների առջև են կանգնել,  ԿԲ նախագահը պատասխանեց․ «Կար տարբերակ, որ արհեստականորեն դրամը արժեզրկեինք, բայց այդպես մենք կհարվածեինք ՀՀ բոլոր մարդկանց, ներառյալ արտահանողներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։