Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T015955
A A
Քաղաքականություն

Վարչապետն իր կեցավայրում ընդունել է Կատարի արտաքին գործերի նախարարին

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է ԿՊ արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխիին: Հայտնում է կառավարությունը։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:


Նիկոլ Փաշինյանը կարևորել է արաբական աշխարհում Կատարի դերը և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` ընդլայնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: