Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանը միանում է Ռուսաստանի նախաձեռնությանը․ ՊՆ փոխնախարար (տեսանյութ)

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա օգտագործման համաձայնագիրը» վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն Հայաստանի Հանրապետությունը միանում է Ռուսաստանի  Դաշնությունւոմ 2018թվականի հունիսի 6-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ստորագրված «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգի միասնական օգտագործման նախաձեռնությանը»՝ նպատակ ունենալով ՌԴ ռազմական նշանակության արբանյակային կապի հիման վրա ձևավորել ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգ․ այս մասին Աժ ամբիոնից նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Ըստ փոխնախարարի՝ ՀՀ-ն համաձայնագրին միանում է մեկ  վերապահումով․ «ՀՀ-ն առանձն որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին»։

Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ-ի, Բելառուսի, ՌԴ-ի, Ղազախստանի և Ղրղզստանի կողմից և չի ստորագրվել Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Թուրքմենստանի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։