ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գավաթակիր Ֆրանսիան վայր դրեց լիազորությունը
Աջակցիր «Ա1+»-ինՈւԵՖԱ-ի 2021թ Ազգերի լիգայի գավաթակիր Ֆրանսիայի հավաքականը ժամանակից շուտ վայր դրեց լիազորությունը:
Լիգայի նոր խաղարկության 4-րդ տուրում ֆրանսիացի ֆուտբոլիստները սեփական դաշտում 0:1 հաշվով անսպասելի պարտվեցին Խորվաթիայի ազգային թիմին: Այդպիսով, աշխարհի գործող չեմպիոնները զրկվեցին գավաթը պաշտպանելու վերջին հնարավորությունից, քանի որ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ արդեն 7 միավորով ետ են մնում իրենց խմբի միանձյա առաջատար Դանիայից:
Ավելին, Ֆրանսիայի հավաքականն այժմ 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը` ետ մնալով նաև Ավստրիայից: Եթե Դիդյե Դեշամի թիմին չհաջողվի շրջանցել ավստրիացիներին, ապա Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում այն կտեղափոխվի B գոտի, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը:
Ի դեպ, Ֆրանսիայի հավաքականը միակ թիմն է, որը կորցրել է փլեյ-օֆֆ մտնելու հնարավորությունները: A գոտում հանդես եկող մնացած 15 հավաքականները դեռևս պահպանում են կիսաեզրափակիչ փուլ մտնելու շանսերը:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգան խաղարկվում է 2018 թվականից: Առաջին հաղթողը եղել է Պորտուգալիան, երկրորդը` Ֆրանսիան: