Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան 1
A A
Քաղաքականություն

Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, սա ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի հրամայականը․ Արցախի ԱԳ նախարար

Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Առանց դրա նրանք դատապարտված են: Այս մասին գրառում է կատարել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։

Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։

Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը։