Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արմեն Խաչատրյանի կոչը Կառավարությանը (տեսանյութ)

Մենք ինչքան էլ փորձենք ծանուցումների համակարգը կանոնակարգել փոստային ծառայության միջոցով, միևնույն է՝ դա մեզ չի հաջողվելու։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ չի ստացվելու ստանալ կատարելագործված ծանուցումների համակարգ։

«Մենք գիտենք, որ ID քարտերի՝ նույնականացման քարտերի տրամադրումով պետությունը բոլոր քաղաքացիներին նաև տրամադրում է էլեկտրոնային հասցե»,- ասաց իշխանական պատգամավորը և կոչ արեց Կառավարությանը և իրավասու հիմնարկներին այս ուղղությամբ նախագիծ բերել և վերջ ի վերջո այս հարցը լուծել։

Արմեն Խաչատրյանը հարց է բարձրացնում՝ եթե պետությունը քաղաքացուն տալիս է էլեկտրոնային հասցե, ապա դժվարությունն ինչու՞մն է, որպեսզի պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները լինեն էլեկտրոնային։

Պատգամավորի խոսքով, եթե գնում ենք էլեկտրոնային ծանուցումների համակարգին, ապա ցանկացած երկրում քաղաքացին ստանում է իր նամակը, վարչական ակտը, ծրարը, որից 5-10-օր հետո համարում ենք, որ քաղաքացին ծանուցվել է, որին հաջորդում են իրավական հետևանքները։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան։