Բացել լրահոսը Փակել լրահոսը
1085892
A A
Պաշտոնական

Հայաստանի և Ֆրանսիայի Զինված ուժերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր

«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հունիսի 13-ին կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: