Վիգեն Խաչատրյանի հասցեին վիրավորանքներ են հնչել, բայց նա 2 անգամ հրաժարվել է, որ քրեական գործ հարուցվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Օրենքը ընդունելու ժամանակ մարդիկ մտածել են, որ օրենքը կզսպի, հիմա միգուցե այդ մտքին չեն»,- այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով Արդարադատության նախարարության որոշմանը, ըստ որի ծանր վիրավորանքի դեպքում քաղաքացին այլևս քրեական պատասխանատվություն չի ենթարկվի։
Ըստ պատգամավորի, հիմա իրենք խնդիր ունեն հետևելու կարևոր սկզբունքների, որ բոլորը օրենքի առջև հավասար են․ «2018 թվականի հեղափոխությունից առաջ հասարակությունը արդեն բաժանված էր սև ու սպիտակների միջև և այդ բաժանողները նորից ուզում են հասարակությանը բաժանեն»։
Պատգամավորը նաև նշեց, որ իր հասցեին ևս վիրավորանքներ հնչում են պարբերաբար․ «Ոստիկանները զանգեցին ու ասեցին՝ Ձեր հասցեին վիրավորանքներ են հնչել, անձամբ ես 2 անգամ հրաժարվել եմ, որ քրեական գործ հարուցվի»։
Նշենք, կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։