A
A
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 7-րդն է եվրո-աֆրիկյան 3-րդ գոտում
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականին չհաջողվեց հաղթահարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եվրո-աֆրիկյան 3-րդ գոտու արգելքը:
Չեռնոգորիայի Ուլչինչ քաղաքում կայացած մրցաշարում մեր թիմն իր խմբում նախ 2։1 հաշվով հաղթել է Մավրիկիոսի ընտրանուն, ապա պարտվել Մոլդովայի (1։2) և Մարոկոյի (0։2) հավաքականներին։
Երեք խմբերում 3-րդ տեղերը գրաված թիմերն այնուհետև վիճարկել են 7-9-րդ տեղերը: Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ բաց է թողել առաջին խաղը, իսկ հետո 2:1 հաշվով հաղթել է Գանայի ընտրանուն և գրավել 7-րդ տեղը:
Նշենք, որ մրցաշարին մասնակցել են 11 երկրների հավաքականներ: Առաջին տեղը զբաղեցրել է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին, որը եզրափակիչում հաղթել է Մարոկոյին` 2:0, և նվաճել 2-րդ գոտու միակ ուղեգիրը։