Բացել լրահոսը Փակել լրահոսը
1085775
A A
Տնտեսություն

Մարտակերտում վթարվել է խողովակաշարը. իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ

Նախօրեին` ժամը 19:00-ի սահմաններում, Մարտակերտում վթարվել է ջրամատակարարման ներքին ցանցի 225 մմ խողովակը, որի հետևանքով քաղաքում խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Ջրամատակարարում» ՓԲԸ-ից։

Ըստ աղբյուրի` ընկերության մասնագետներն անհրաժեշտ գործիքակազմով մեկնել են դեպքի վայր. իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ Մարտակերտում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: