A
A
Խոակին Կապառոսը փոխում է մեկնարկային կազմը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը հրապարակել է Ուկրաինայի ընտրանու դեմ խաղի հայտացուցակը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայտացուցակում չեն ընդգրկվել Հենրի Ավագյանը, Արման Հովհաննիսյանը, Հայկ Իշխանյանը, Հովհաննես Համբարձումյանը և Էդուարդ Սպերցյանը:
Դա նշանակում է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախորդ երկու խաղերի համեմատ թիմի մեկնարկային կազմում նվազագույնը կկատարի երեք փոփոխություն, քանի որ Հովհաննիսյանը, Համբարձումյանն ու Սպերցյանն ընդգրկվել էին Իռլանդիայի և Շոտլանդիայի հետ խաղերի մեկնակային կազմերում:
Նշենք, որ Ազգերի լիգայի Ուկրաինա – Հայաստան հանդիպումը կկայանա այսօր, ժամը 17:00-ին: