Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Խոակին Կապառոսի ասուլիսը Ուկրաինայի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Լեհաստանի Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում այսօր կայացավ Ազգերի Լիգայի Բ լիգայի 3-րդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդգար Բաբայանի մասնակցությամբ:

Այն հարցին, արդյոք Հայաստանի հավաքականին առավելություն է տալիս այն փաստը, որ խաղն անցկացվում է չեզոք խաղադաշտում, իսպանացի մասնագետն ասաց.  

«Չեմ կարծում, որ մարզադաշտը մեծ ազդեցություն կունենա: Ուկրաինայի հավաքականը վերջին խաղերում ապացուցել է, որ կարող է հաջող խաղալ նաև այլ մարզադաշտերում, օրինակ` հաղթելով Իռլանդիային», - պատասխանել է իսպանացի մասնագետը:

Նշենք, որ Ուկրաինա – Հայաստան խաղը կկայանա հունիսի 11-ին, ժամը 17:00-ին: