Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia (1)
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» շարունակում է համալրել կազմը

Երևանի «Արարատի» ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը ելույթները կշարունակի «Արարատ-Արմենիա» ակումբում: Այդ մասին հայտնում է վերջինիս մամուլի ծառայությունը:

Վսևոլոդ Երմակովը «Կրասնոդարի» սան է, հանդես է եկել «Կրասնոդար-2»-ում, ինչպես նաև Արմավիրի «Տորպեդոյում», «Արմավիրում», Իժևսկի «Զենիթում»: Նա խաղացել է նաև Գյումրիի «Շիրակում»:

Վեսեվոլոդ Երմակովն արդեն երրորդ ֆուտբոլիստն է, որը միանում է Հայաստանի այս տարվա փոխչեմպիոնին: Մինչ այդ թիմի կազմը համալրել էին Հայաստանի հավաքականի անդամներ Գևորգ Ղազարյանն ու Արման Հովհաննիսյանը: