Պարոն Ջանջուղազյան, պետք չի խոսքերս փոխել․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պարոն Թորոսյան, այս քննարկումը մեզ ոչ մի հանգրվանի չի մոտեցնի, եթե մենք բովանդակության փոխարեն փորձենք անդրադառնալ թե ովքեր են այդ բովանդակությունը ձևավորել»,- Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, դիմելով Արսեն Թորոսյանին, ասաց հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։
Նշենք, որ ներկայացվող հաշվեքննության ժամանակ Արսեն Թորոսյանը նկատեց, որ նիստին ներկա չէ նա, ով համակարգել է այն։ Թորոսյանը հարցադրում արեց՝ արդյո՞ք բացակայող անձը կորել է Ֆրանսիայի հրապարակում։
Ջանջուղազյանը Թորոսյանին հակադարձեց այսպես՝ «թե ով պետք է ներկա լինի, թույլ տվեք ներկայացնի պալատը, պարոն Թորոսյան»։
Ֆրանսիայի հրապարակում «մոլորվելու» հարցադրմանը Ջանջուղազյանը չպատասխանեց։
«Մոլորվելու վերաբերյալ դատողությունը թողնում եմ ձեզ»,-ասաց նա։
Մանրամասները տեսանյությում։