Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արո, մի հատ են մյուս Արոյին Հարությունյան ասա, ձենդ ո՞ւր է․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Որ քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, հազարավոր ոստիկաններ տարբեր մարզերից Երևան բերելու իմաստը ո՞րն է»,- «Դիմադրության» շարժման հերթական ակցիայի ժամանակ բարձրախոսով հայտարարեց «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա։

Մանուկյանը հավելեց․ «Որ քաղաքական ճգնաժամ չկա, մետրոյի կայարան փակելու իմաստը ո՞րն է»։

Գեղամ Մանուկյանը նաև հիշեցրեց Արարատ Միրզոյանի մի քանի տարի առաջվա լուսանկարի մասին, որտեղ վերջինս Մանուկյանի խոսքերով մասնակցել է հակառուսական ակցիայի։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները շարունակում եմ ամեն ինչ ուրանալ, որպեսզի շարունակեն «օկուպացիոն իշխանություն» մնալ։