Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Կ.Ասրյանի հուշամրցաշար. հաղթարաշավը շարունակեց 6 շախմատիստ

Երևանում շարունակվող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները: 

Առաջատար 17 շախմատիստներից հաղթարշավը շարունակեցին միայն վեցը: Դրանք են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Դավիթ Շահինյանը, Անդրեյ Դերբենևը և ՖԻԴԵ-ի 16-ամյա վարպետ Արսեն Դավթյանը: Նրանք վաստակել են 3-ական միավոր:

Առաջատար վեցյակին հաջորդում են 11 շախմատիստ, որոնք ետ են մնում կես միավորով: Հետապնդողների թվում են մեր գրոսմայստերներ Տիգրան Լ.Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, իրանցի Ամին Տատաբաեյին և կանանց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը:

Վաղը կայանալիք 4-րդ տուրի պարտիաներից ուշադրության կենտրոնում կլինեն Տիգրան Պետրոսյան – Հրանտ Մելքումյան, Լիլիթ Մկրտչյան – Սամվել Տեր-Սահակյան և Շանթ Սարգսյան – Դավիթ Շահինյան հանդիպումները:

Ի դեպ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը այսօր այցելել է շախմատի տուն և անմիջականորեն հետևել հուշամրցաշարի ընթացքին: