Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմության գործունեության մեջ ողջախոհության հետ կապված հարցեր եմ տեսնում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

«Քաղաքական ճգնաժամ Հայատանում չկա»․ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը, որպես իր խոսքերի հավաստիք, ապացույց բերեց։ Նա նշեց, որ անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ՀՀ քաղաքացիները շատ հստակ պատասխաններ են տվել և հանգուցալուծվել է այն ժամանակ դեռ առկա քաղաքական ճգնաժամը։ ԱԳ նախարարն ընդգծեց՝

«Ես ինչքանով որ հասցրել եմ հետևել, տեղի ունեցող միտինգների բազմամարդությունը կամ սակավամարդությունը թերևս չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից»։

Այնուհետև նախարարը իր մասնավոր՝ անձնական դիրքորոշումը հայտնեց կապված խորհրդարանական ընդդիմության քայլերի հետ։

«Ես ողջախոհության հետ կապված հարցեր եմ տեսնում։ Նախ այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում և ամենասուր քննադատության ենթարկել իշխանություններին»։

Միրզոյանը նկատեց ՝ ընդդիմությունը իրենց մեղադրում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հարցերում։ Մինչդեռ չեն ասում,  եթե գան իշխանության պատրաստվու՞մ են արդյոք չեղարկել Նոյեմբերի 9-ի հայտարությունը և դրան հաջորդած համաձայնագրերը։