Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԿԲ-ն կարող է այնպես անել, որ դոլարի փոխարժեքը հավասարակշռվի. Վահան Քերոբյան (տեսանյութ)

«ԿԲ-ն կարող է այնպես անել, որ դոլարի փոխարժեքը հավասարակշռվի»․ այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով դրամի և դոլարի միջև փոխառնություններին։

Ըստ նախարարի՝ ռուբլու կուրսը ևս անկայուն է․ «Ռուսաստան արտահանելու ամենամեծ խոչընդոտներից մեկը նաև ռուբլու կուրսի փոխարժեքի անկայունություն է, շատ մեծ աշխատանք ենք կատարում արտահանման աշխատանքները դիվերսիֆիկացնելու  համար։

Աշխատում ենք նաև այնպես անել, որ Հայաստանի կապվածությունը աշխարհի հետ կտրուկ մեծանա»։

Նախարարը նշեց նաև, որ Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտում,  եթե ընկերությունը գնում է նոր սարքավորումներ, ապա կառավարությունը սուբսիդավորում է վարկի կամ լիզինգի մեծ մասը․ «արդյունքում մեր այս ներդրումային վարկային միջոցները տնտեսավարողներին հասնում են շատ էժան գներով»։

Մանրամասները՝ տեսանյութում։