Ուղիղ. Ազգերի լիգա, Շոտլանդիա – Հայաստան. թիմերի առաջին հակամարտությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական փուլի 2-րդ հանդիպումը: Մեր ընտրանին Գլազգոյում կհանդիպի Շոտլանդիայի ազգային թիմի հետ:
Սա երկու երկրների անդրանիկ հակամարտությունն է, չնայած Շոտլանդիայի հավաքականն ունի 150 տարվա պատմություն, իսկ Հայաստանի ընտրանին այս տարի կնշի իր հիմնադրման 30-ամյակը:
Մրցաշարի առաջին խաղում մեր թիմը 1:0 հաշվով հաղթել է Իռլանդիային, իսկ ահա շոտլանդացիները բաց էին թողել Ուկրաինայի հետ հանդիպումը, քանի որ վերջինս զբաղված էր աշխարհի 2022թ առաջնության անցումային խաղով:
Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականը խաղը կսկսի այսպիսի կազմով. Դավիթ Յուրչենկո, Արամ Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Գրիգորյան, Խորեն Բայրամյան, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Հովհաննես Համբարձումյան, Սարգիս Ադամյան:
Խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական կազմը` Սեբաստիան Գիշամերի գլխավորությամբ:
Շոտլանդիա – Հայաստան հանդիպումը կսկսի ժամը 22:45-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.