Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+vrastan - hajastan 8.06.
A A
Սպորտ

Հայաստանի Մ-19 հավաքականը խայտառակ պարտություն է կրել Վրաստանում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը նախապատրաստվելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, Վրաստանի Մ-18 հավաքականի հետ անցկացրել է երկրորդ ստուգողական խաղը: Ռուստավիում կայացած հանդիպումն ավարտվել է մեր թիմի խայտառակ պարտությամբ` 1:5:

Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացել է մեր ֆուտբոլիստ Կարեն Դավթյանը, սակայն մեկ րոպե անց տանտերերը խփել են պատասխան գնդակը, իսկ առաջին խաղակեսի վերջում նաև առաջ անցել հաշվի մեջ: Երկրորդ խաղակեսում Վրաստանի պատանի ֆուտբոլիստները ևս երեք անգամ մերոնց ստիպել են խաղը սկսել կենտրոնից:

Այդպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը լիովին ձախողեց վրաստանյան ստուգատեսը` կրելով երկու անընդմեջ պարտություն: