Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan - sotlandia
A A
Սպորտ

Հայտի է Հայաստանի հավաքականի նախնական կազմը Շոտլանդիայի հետ խաղին

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակն այսօր Ազգերի լիգայում կայանալիք Շոտլանդիա - Հայաստան խաղում։

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Ժորդի Արարատը, Հայկ Իշխանյանը, Էդգար Մալաքյանը և Արթուր Սերոբյանը:

Նշենք, որ չորս օր առաջ Իռլանդիայի հետ խաղին չէին հայտավորվել Ստանիսլավ Բուչնևը, Հայկ Իշխանյանը, Ժիրայր Մարգարյանը, Էդգար Մալաքյանը և Ռուդիկ Մկրտչյանը:

Շոտլանդիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։ Հայաստանի ընտրանին հանդես կգա սպիտակ մարզաշապիկով։