ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնկանխիկ գործառնությունների մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին հարցը այսօր քննարկվում էր խորհրդարանում՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ։
Հարցի հեղինակը ՀՀ Կառավարությունն է։ Հիշեցնենք՝ անկանխիկ գործառույթների մասին օրենքը և հարակից օրենքների փաթեթն ընդունվել է բոլորովին վերջերս, որը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ այս հարցի առնչությամբ այս ընթացքում առաջացել են որոշակի օրենսդրական բացեր և այդ բացերին է միտված այս խնդրի լուծումը։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս հացրեի քննարկումը որ միայն չի խանգարում օրենքի կիրառությանը, այլ հակառակը՝ օգնում է, քանի որ օրենքն ամբողջապես և իր դրույթներով ուժի մեջ չի մտել։
Հարցի քննարկման հիմնական զեկուցողը ՀՀ Արդարդատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն էր։ Մանրամասները՝ տեսանյութում։