Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 100 շախմատիստ (տեսանյութ)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի ունեցավ Կարեն Ասրյանի թվով 13-րդ հուշամրցաշարի բացման արարողությունը։

Մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 14 տարի առաջ հանկարծամահ եղած շախմատիստի հիշատակը։ Ապա ցուցադրվեց նրան նվիրված կինոնկար։ Հետո կայացավ վիճակահանությունը, ըստ որի առաջին համարի տակ հանդես եկող Հրանտ Մելքումյանն առաջին տուրում հանդես կգա սև խաղաքարերով։

Մրցաշարին մասնակցում են 7 երկրների 100 շախմատիստ, որոնցից 9-ը գրոսմայստեր են։ Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։ Կգործի դասական շախմատի ժամանակացույց։ 

Քանի որ մրցաշարը փակ է լինելու շախմատասերների համար, ուստի յուրաքանչյուր տուրում առաջատար յոթ պարտիաները կհեռարցակվեն առցանց։