Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատարան
A A
Քաղաքականություն

 ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի գործով դատական նիստ է նշանակվել

 

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի եւ մյուսների գործն արդեն դատարանում է։ Գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։  Դատավոր Մուշեղ Արամյանը առաջին դատական նիստը նշանակել է հունիսի 9-ին։

 Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Մակարյանը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում հանդիսանալով պաշտոնատար անձ, պետ՝ ենթակա անձակազմի նկատմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ցուցաբերել է ի անգործություն, եւ գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետևանքներ: Անդրանիկ Մակարյանին առնչվող քրեական գործը կապ ունի 60 զինծառայողների անհետ կորելու հետ։

  Բացի Անդրանիկ Մակարյանից, այս գործով անցնում են նաեւ Արսեն Աբգարյանը, Սարգիս Կուլակչյանը եւ Էլլադա Հարությունյանը։

 Գործում ներգրավված է 7 տուժող եւ 12 տուժողի իրավահաջորդ։