Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին կանխել էթնիկ հայերի թիրախավորումը․ Միրզոյան (տեսանյութ)

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ելույթ ունենալիս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթը երկու մասի բաժանեց։ Ելույթի առաջին հատվածը նախարարը վերնագրեց քաղաքական-բովանդակային, իսկ երկրորդը՝ բյուջետային-ֆինանսական։

Առաջին հատվածում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ 2021 թվականին արտաքին գերատեսչության կատարած աշխատանքին։ Մասնավորապես խոսեց այս ընթացքում տեղի ունեցած հանդիպումների, ձեռք բերված պայմանավորվածությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված մի շարք հանդիպումների շուրջ։

Այս առնչությամբ նախարարը ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը և կարևորեց այս ընթացքում կառույցի 11 հայտարարությունները, որոնք փաստում են ԵԱՀԿ-ի գոյությունը։

Արարատ Միրզոյանն իր խոսքում նշեց, որ իրենց համար շարունակում է կարևոր նշանակություն ունենալ  Լեռնային Ղարաբաղի քաղաքական հարցի լուծումը և թվարկեց այս ուղղությամբ ԱԳՆ-ի կատարած տարաբնույթ այցերն ու հանդիպումները միջազգային գործընկերների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։

«Կարևոր եմ համարում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշումները ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջաբանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործի շրջանականերում՝ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է կանխել էթնիկ հայերին թիրախավորող ռասսայական ատելության թիրախավորումն ու խթանումը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառյալ եկեղեցիները և պաշտանմունքի այլ վայրերը, գերեզմանատները, տեսարժան վայերերը, հուշարձանները։

Մանրամասները՝ տեսանյութում։