A
A
Քաղաքացիները մեր աշխատակիցներին հայհոյում են․ նույնիսկ բռնության դեպք ունենք․ քաղաքապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած շաբաթ Սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի թեժ գծի հեռախոսահամարին եկել է 8 ահազանգ։ Բոլոր զանգերին տրվել է համապատասխան ընթացք։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց ՍԱՏՄ-ի ներկայացուցիչը՝ զեկուցելով անցած շաբաթվա ընթացքը։
«Շաբաթվա ընթացքում արտառոց դեպքեր չեն գրանցվել»,- ասաց ՍԱՏՄ ներկայացուցիչը։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով շների խնդրին, հորդորեց ոստիականությանը աշխատել ՀՈԱԿ-ի հետ՝ նշելով, որ քաղաքացիները հայհոյում են քաղաքապետարանի աշխատակիցներին։
Քաղաքապետն ասաց, որ նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր կան։
«Խնդրում եմ, աշխատատենք իրենք հետ, որպեսզի բացառենք նման դեպքերը»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։