Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո մասնակցեց Եվրոպայի առաջնությանը և գրավեց 5-րդ տեղը (տեսանյութ)

Հայաստանի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր 6 տարվա դադարից հետոհանդես եկավ Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 87 կգ քաշային մարզուհին պոկում վարժությունում ցույց տվեց 105 կգ, հրում վարժությունում` 122 կգ արդյունք: Երկամարտի 227 կգ  արդյունքով նա գրավեց 5-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոն դարձավ նորվեգուհի Սոլֆրիդ Կոանդան, որը գրանցեց 252 կգ արդյունք: