Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan (1)
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի կազմը Իռլանդիայի հետ խաղում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Ազգերի լիգայի շրջանակում Իռլանդիայի ընտրանու հետ խաղում:

Դարպասի պահպանությունը վստահված է Դավիթ Յուրչենկոյին: Պաշտպանության գիծը կազմել է Հովհաննես Համբարձումյան-Վարազդատ Հարոյան-Հրայր Մկոյան-Արամ Հովհաննիսյան քառյակը: Կիսապաշտպանությունում հանդես կգան Կամո Հովհաննիսյանը, Արտակ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Տիգրան Բարսեղյանը և Խորեն Բայրամյանը: հարձակման գծում կխաղա միայն Վահան Բիչախչյանը:

Հայաստանի – Իռլանդիա խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին: