Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia-irlandia (1)
A A
Սպորտ

Հայաստան-Իռլանդիա. hանդիպում անհարմար մրցակցի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կսկսի ելույթները ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2022-23թթ խաղարկությունում:

Մեր թիմը հանդես է գալիս B դիվիզիոնի 1-ի խմբում: Այսօր Երևանում նախատեսված խաղում մեր ընտրանին կհանդիպի Իռլանդիայի հավաքականի հետ, որն անհարմար մրցակիցներից է Հայաստանի ազգային թիմի համար: Նախկինում երկու երկրների ֆուտբոլիստների միջև կայացած 2 խաղերում հաղթանակ են տարել իռլանդացիները` 1:0, 2:1:

Իռլանդիայի հավաքականն անպարտելի է մեր հետ խաղերում, բայց ոչ Ազգերի լիգայի խաղարկությունում: Ավելին, իռլանդացիներն այդ մրցաշարում անցկացրած 10 հանդիպումներում դեռևս հաղթանակ չեն տոնել` 5 պարտություն, 5` ոչ-ոքի:

Հայաստանի հավաքականը, հակառակը, բավական հաջող է հանդես գալիս Ազգերի լիգայում: Մասնավորապես` վերջին 5 խաղերում մեր թիմն մնացել է անպարտելի: Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ Ազգերի լիգայում անցկացրած 10 խաղում տարել է 5 հաղթանակ և կրել ընդամենը 2 պարտություն:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հույս ունի շարունակել անպարտելի խաղերի շարքը, իսկ ահա Իռլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ստիվեն Քենին ցանկանում է առաջին հաղթանակը պարգևել Իռլանդիային Ազգերի լիգայի մրցաշարում:

Նշենք, որ բուքմեյքերական գրասենյակներն խաղի ֆավորիտ են համարում Իռլանդիայի ընտրանուն, որի հաղթելու հնարավորությունները երեք անգամ բարձր են գնահատել:

Հիշեցնենք, որ Հայաստան – Իռլանդիա խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին: