Բացել լրահոսը Փակել լրահոսը
բախումներ ոստիկանների հետ
A A
Քաղաքականություն

Ոստիկանները, որոնք բռունցքներով ու քացիներով մասնակցում են քաոսի ստեղծմանը, պետք է պատժվեն. Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների ու ոստիկանների միջև երեկվա զանգվածային բախումներին, որի ընթացքում կիրառվեց լուսաձայնային նռնակ ու որի ժամանակ տասնյակ մարդիկ են տուժել՝ մեծ մասը ոստիկաններ:

«Ի սկզբանե ասել եմ, որ այս շարժման հետևում կանգնած մարդիկ խաղաղ հանրահավաքներով ոչ մի հաջողության չեն հասնելու, քանի որ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի պատասխանատուներն իրենց բնությով չեն կարող խաղաղ ու ժողովրդավար լինել, ինչը ենթադրելի է, որ «խաղաղ»-ի քողի տակ փորձելու են երկրում քաոս առաջացնել, որն էլ կտանի նրան, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր մտնեն Հայաստանի սուվերեն տարածք, և որի արդյունքում մենք կկորցնենք պետականությունն ու ինքնիշխանությունը։

Ասել եմ նաև, որ ագրեսիվ գործողությունները տեղի են ունենալու այն ժամանակ, երբ հասկանան, որ «խաղաղի» արդյունքում նոսրանում ու մաշում են, ինչպես նաև՝ հայտնվում են փակուղում։ Այսօրվա բռնությունները դրա վառ ապացույցն էին։

Այն ոստիկանները, ովքեր իրենց լիազորությունների սահմաններում կանխում են քաոսը, ուրեմն հասկանում են իրենց առաքելությունը և պահում են պետականության դրոշը, շնորհակալ եմ բոլորին, իսկ նրանք ովքեր հասկանում են պետականության պահպանման անհրաժեշտությունը, բայց բռունցքներով ու քացիներով մասնակցում են քաոսի ստեղծմանը, նրանք պետք է պատժվեն խստորեն ու ժամանակավորապես կամ ընդհանրապես հեռու մնան ոստիկանության ծառայությունից։

Ինքնիշխանության ու ժողովրդավարության պահպանմամբ, ինչպես նաև քաղաքական դաշտից այլ երկրների գործակալներին մեկուսացմամբ է հնարավոր պետության անվտանգության ապահովումը, իսկ սա մեծ մարտահրավեր է, որին պետք է հասնենք»,-գրել է Դավիթ Սանասարյանը: