Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները

Պաշտոնական

Մոսկվայում հունիսի 3–ին կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Կողմերը քննարկել են սահմանային, մաքսային և այլ վերահսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ և դիրքորոշումները»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր ուղիների վերաբերյալ: