Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos
A A
Սպորտ

Խոակին Կապառոսը չի պատրաստվում հրաժարական տալ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին պարզաբանեց, թե ինչու հրաժարական չի տվել Նորվեգիային 0:9 հաշվով պարտություն կրելուց հետո:

«Գոյություն ունի պայմանագիր, որը պետք է հարգել: Այդ պայմանագիրը դեռ ուժի մեջ է: Իմ երկրում մարդիկ սովոր են հարգել պայմանագիրը և աշխատել մինչև վերջ: Ես չգիտեմ այստեղ ինչպես են մտածում, սակայն իմ երկրում բարձր մակարդակով հանդես գալիս ես սովորել եմ հարգել պայմանագիրը», - լրագրողի հարցին պատասխանեց Խոակին Կապառոսը:

Անդրադառնալով վաղը կայանալիք Հայաստան – Իռլանդիա Ազգերի լիգայի B գոտու խմբային խաղի մասին, Խոակին Կապառոսն ասաց, որ նման ուժեղ մրցակիցների հետ կարելի է պայքարել միայն գրագետ թիմային խաղով: