Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+irlandia 3.06.
A A
Սպորտ

Դուք ուժեղ թիմ ունեք․ Իռլանդիայի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի մասին   (տեսանյութ)

«Բնականաբար դիտել եմ Հայաստանի հավաքականի խաղերը։ Այն, որ ձեր թիմը հաղթել է Ռումինիային և Իսլանդիային, հաղթել է Ազգերի լիգայի C գոտում, վկայում է այն մասին, որ դուք ուժեղ թիմ ունեք», - այսպես սկսեց նախախաղային մամուլի ասուլիսը Իռլանդիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ստեֆան Քենին, որն իր թիմին պատրաստում վաղը Երևանում կայանալիք Ազգերի լիգայի B գոտու Հայաստանի ընտրանու հետ խաղին:

«Ա1+»-ի հարցին, որն է պատճառը, որ մարզիչը միանգամից 8 հարձակվող է հրավիրել թիմ, իռլանդացի մասնագետն ասաց, որ չորս խաղ են անցկացնելու կարճ ժամանակահատվածում, ուստի շատ հարձակվող են հրավիրել կազմում խորություն ստեղծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի Բ գոտու Հայաստան - Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը 17։00-ին։