Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իշխան Սաղաթելյանի հրահանգով՝ ցուցարարները փակեցին կառավարության մուտքերը (տեսանյութ)

Ուրեմն այս պահին մենք շրջափակում ենք Կառավարության բոլոր մուտքերը։ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած ընդդիմության շարժումը, երբ հասել էր գործադիրի շենքի մոտ՝ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հրահանգեց, որ որևէ մեկը շենք մտնելու փորձ չանի։

«Կառավարության 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ այստեղ և մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ։ Այս պահին՝ հանգիստ,կազմակերպված բոլոր մուտքերը փակում ենք։ Ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հրահանգավորեց Իշխան Սաղաթելյանը, որից հետո քաղաքացիները փակեցին Կառավարության բոլոր 6 մուտքերը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։ ՔՊ-ն բոյկոտեց նիստը և քվորում չապահովեց։

Մանրամասները՝ տեսանյութում։